Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը մահացել է «Մաշինա վրեմենի» խմբի նախկին ղեկավար եւ անդամ Վլադիմիր Սապունովը։ Այս մասին հայտնել է «Մաշինա վրեմենի» եւ «Վոսկրեսենիե» խմբերի մամուլի քարտուղար Անտոն Չերնինը, փոխանցում է ՌԲԿ-ն։
«Նա երկար ժամանակ տառապում էր լուրջ օնկոլոգիական հիվանդությամբ։ Վլադիմիր Բորիսովիչը արդեն 10 տարի է շարժվում էր հաշմանդամի սալյակով։ Այդ ամբողջ ընթացքում նա շարունակել է ղեկավարել «Մաշինա վրեմենի» եւ «Վոսկրեսենիե» խմբերը»,-պարզաբանել է Չերնինը։
Նրա խոսքով՝ «Մաշինա վրեմենի» խումբը ղեկավարել Սապունովը դադարել է 2017թ․վերջին, բայց մնացել է խմբի անդամ։
Վլադիմիր Սապունովը ծնվել է 1953 թվականին Կրասնոսլոբոդսկում։
1990-ականներին Սապունովը աշխատել է «Մաքսիմում» ռադիոյում, «Վոսկրեսենիե»-ի ղեկավար է դարձել 1993 թվականին, իսկ «Մաշինա վրեմենի»-ն ղեկավարել է 1994 թվականից։ 2014 թվականին Սապունովը ներկայացրել է «Վազք in the USSR» («Бег in the USSR») անուն կրող իր սեփական ալբոմը:




























