Փենսիլվանիայի համալսարանից պրոֆեսոր Սթիվեն Գլյուկմանը հրապարակել է իր հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն Սալահ ադ- Դինը (որն արեւմուտքում հայտնի է որպես Սալադին) զոհվել է որովայնային տիֆից, գրում է «Մոյա պլանետա» -ն։
Այդ հայտարարությունն արվել է Մերիլենդի համալսարանում պատմական ախտորոշման ամենամյա գիտաժողովի ժամանակ։ Ամեն տարի բժիշկները ուսումնասիրում են պատմական դեմքերի հիվանդությունների պատմությունները ու ախտորոշում նրանց։ Նախկինում մասնագետները արդեն ուսումնասիրել են Լինկոլնի, Դարվինի, Լենինի ու Էլեոնորա Ռուզվելտի հիվանդությունների պատմությունը ։
Սալահ ադ- Դինը համարվում է միջնադարյան արաբական աշխարհի պատմության ամենահայտնի կերպարներից մեկը։ 1187-ին նա նվաճել է Երուսաղեմը ու հաջողությամբ պայքարել խաչակիրների դեմ՝ այդ թվում Ռիչարդ Առյուծասիրտի զորքերի դեմ։ Նա մահացել է երկու շաբաթ տեւած տենդից հետո ՝ 1193-ին, 55 տարեկանում։ Իր ախտորոշման համար Գլյուկմանը հիմք է ընդունել կլինիկական պատկերը, որը մեզ հայտնի է պատմական նկարագրություններով, ու միջնադարում տարածված հիվանդությունների ցանկը։ Հիմա նույնպես որովայնային տիֆը բավականին տարածված է՝ տարեկան 21․5 մլն դեպք։




























