Ամերիկուհին ձիարշավում մեծ խաղագումար է շահել: Շահումը դրույքը գերազանցել է ավելի քան 65 հազար անգամ, հայտնում է ABC News լրատվական պորտալը:
Թեխասի բնակչուհին, ով ցանկացել է անհայտ մնալ, Քենտուկի Դերբի մրցավազքում 18 դոլարի դրույք է կատարել 5 ձիերի հաղթանակի համար եւ կարողացել է գուշակել բոլոր հաղթողներին: Նրա շահումը կազմել է 1,2 մլն դոլար:
Ձիարշավարանի ներկայացուցիչ Ռեյչել Բագնեթոն գումարն աննախադեպ է անվանել. «Այդքան փոքր դրույք կատարել եւ այդքան մեծ գումար շահել՝ սա չլսված բան է: Մեզ մոտ առաջին անգամ է այսպիաի բան պատահում»:
Ամերիկուհու շահումների շարքը սկսվել է շաբաթօրյա մրցավազքից, որի ժամանակ եզրագծին առաջինը մոտեցել է Լիմուզին Լիբերալ ձին: Այնուհետեւ հաղթել է Maraud (Ավազակ) նժույգը, որի հաղթանակի գործակիցն էր 8/1: Դրանից հետո մրցավազքի հաղթող է դարձել Զվարճալի Բադիկը, որի հաղթանակի գործակիցը ընդամենը 39/1 էր: Չորրորդ մրցավազքում կինը կարողացել է ճիշտ գուշակել, որ Յոշիդան կանցնի մրցավազքի ֆավորիտին՝ Առափնյա պարեկ (Beach Patrol) անունով ձիուն: Վերջապես եզրափակիչ դերբիում հաղթել է Ջասթիֆայ ֆավորիտը, որի հաղթանակի համար էլ ամերիկուհին դրույք էր կատարել:
Քենտուկի Դերբին երկրի գլխավոր ձիարշավներից մեկն է, որը մտնում է ամերիկյան «Եռակի Թագ» 3 ձիարշավներից մեկի մեջ: Չնայած միջոցառման չափերը, մրցանակային ֆոնդը ամենաբարձրը չեն:





























