22-ամյա ավստրալացին Ռուբիկի խորանարդի հավաքման նոր ռեկորդ է սահմանել՝ խնդիրը լուծելով 4.22 վայրկյանում, հայտնում է Cnet պարբերականը։
Նոր ռեկորդը սահմանվել է Մոլբուրնում միջազգային մրցումներիում։ Ռեկորդի հեղինակ Ֆելքիս Զեմդեգսը մեկ անգամ արդեն ամենարագն էր ճանաչվել 2016 թվականին՝ հավաքելով այն 4.73 վայրկյանում։ Բայց այդ ռեկորդը գերազանցել է ամերիկացի Պատրիկ Պոնսը՝ հավաքելով խորանարդը 4.69 վայրկյանում։
2015 թվականին Զեմդեգսը Ռուբիկի խորանարդի հավաքման ռեկորդ է սահմանել՝ մեկ ձեռքով հավաքելով 6.88 վայրկյանում։ 2013 թվականին նա Լաս Վեգասի առաջնությունում ճանաչվել է Ռուբիկի խորանարդի լավագույն հավաքողը։





























