Ճապոնիայի ֆինանսական ծառայությունների գործակալությունը (FSA) ծրագրում է ուժեղացնել տեղական կրիպտոարժույթների բորսաների աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը, հաղորդում է Asian Nikkei Review-ն:
Երկրի իշխանությունները ձգտում են թվային փողերի ոլորտն ավելի թափանցիկ եւ անվտանգ դարձնել այն բանից հետո, երբ 2018 թվականի հունվարին հաքերներն ավելի քան 500 մլն դոլար հափշտակեցին Coincheck առեւտրային հարթակից: Նրանք մի շարք քայլեր են ձեռնարկում, որոնք պետք է ապահովագրեն թրեյդերներին եւ ներդրողներին:
Առեւտրային հարթակներին կպարտավորեցնեն կիբերանվտանգության ոլորտում բարձր ստանդարտների հետեւել: Փողերի լվացման դեմ ավելի արդյունավետ պայքարի համար բորսաները կուժեղացնեն հաճախորդների նույնականացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:




























