Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որն այցով գտնվում էր Պաղեստինում, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ այնտեղ սիրում են Ռուսաստանը:
«Հաճելի էր հին քաղաքի փողոցներում տեսնել մարդկանց անկեղծ հույզերը: Այդ հողին խաղաղություն է պետք: Պաղեստինում սիրում են Ռուսաստանը», - նշել է նախագահը:




























