Թուրքիայի երկու նահանգներում ոստիկանության կողմից իրականացված գործողությունների ժամանակ ձերբակալվել են  մարմնավաճառությամբ զբաղվող տարբեր երկրների քաղաքացիների։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Այդն նահանգի Դիդիմի շրջանում ոստիկանությունը մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում իրականցրած գործողության ժամանակ «գործի վրա» ձերբակալել են  Թուրքիայի քաղաքացիություն չունեցող կանանց։ Պարզվել է ձերբակալվածներից մեկը Հայաստանի քաղաքացի է։

Միեւնույն ժամանակ Թեքիրդաղի Սարայի շրջանում եւս գործողություններ են տեղի ունեցել մարմանավաճառության դեմ պայքարի շրջանակներում։ Այնտեղ էլ ձերբակալվել են մարմնավաճառության մեջ մեղադրվող 9 կին, որոնցից մեկը եղել է Հայաստանի քաղաքացի։

Նշվում է, որ ձերբակալված մարմնավաճառները համապատասխան ընթացակարգերից հետո կարտաքսվեն Թուրքիայից։