Յավա կղզու Մերափի լեռան հրաբխի ժայթքման հետ կապված Ինդոնեզիայի իշխանությունները կարգադրել են այդ տարածքից ոչ հեռու ապրող մարդկանց լքել տները, փոխանցում է Reuters–ը։
Բացի այդ, փակվել է տեղի օդանավակայանը այն բանից հետո, երբ հրաբուխը դուրս է նետել գոլորշու եւ մոխրի սյուներ։
Խտաբնակ Յավա կղզում Մերափի լեռան հրաբուխը առավել ակտիվներից է Ինդոնեզիայում, իսկ 2010 թվականին ժայթքման հետեւանքով 350 մարդ էր զոհվել։



























