ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները մայիսի 10-ին ժամը 8:00-ին Զովունի գյուղի թիվ 1 փողոցից բերման են ենթարկել 1998 թ. ծնված Դավիթ Գ.-ին: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Դավիթ Գ.-ն մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: