Մոնակոյում տարեց կինը մահացել է իր վրա մեծ բույսի՝ հսկայական սուկուլենտի ընկնելու հետեւանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Nice Matin թերթը:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ի կեսօրին: Բարձրահասակ բույսի ընկնելու հետեւանքով 92-ամյա կինը ոտքի վնասվածք էր ստացել: Նա հոսպիտալացվել էր, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել տարեց կնոջ կյանքը: Հազվագյուտ դեպքի արդյունքում ավելի քան չորս մարդ է տուժել, երկուսը՝ մոտ 60 տարեկան, 50-ամյա մի կին եւ մի երիտասարդ աղջիկ:





























