ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության եւ ՀՀ քննչական կոմիտեի պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 309-րդ հոդվածների 1-ին մասերով:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գ. Հ.-ն հաղորդում է տվել, որ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ անձնական խուզարկություն կատարած ոստիկանն աննկատ իր բաճկոնի գրպանն է գցել թմրամիջոցի երկու փաթեթ, այնուհետեւ հայտարարել, թե, իբր, դրանք հայտնաբերվել են իր անձնական խուզարկությամբ:





























