Երեկ՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել են Մուրացանի փողոցի շենքերից մեկը, որտեղ բնակարանում հայտնաբերել են կնոջ դի։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 28-ամյա Արփի Ա.-ի դին եւ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։