Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երեւան քաղաքի բնակիչ, 1982 թ. ծնված Խաչատուր Գուրգենի Գեւորգյանը, որը մայիսի 8-ին, ժամը 09.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:
Խաչատուր Գեւորգյանի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով:
Հագին եղել են մուգ կապույտ ջինսե տաբատ, սեւ վերնաշապիկ, սեւ կոշիկներ:
Խաչատուր Գեւորգյանի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 094-41-01-32, 055-00-22-15 կամ 1-02։





























