Մայիսի 11-ին, ժամը 16:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի (վարորդը՝ Ց. Հ., ծնված 1969 թ.) եւ «Mitsubishi Colt» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն., ծնված 1991 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները եւ ուղեւորները՝ Լ. (ծնված 1993 թ.) եւ Ա. (ծնված 1971 թ.) Ն.-երն, Մ. (ծնված 2015 թ.) եւ Մ. (ծնված 2016 թ.) Ն.-երն հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ: Այնուհետեւ Մ. եւ Մ. Ն.-երն հոսպիտալացվել են «Մոր եւ մանկան ավստրիական» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ իրականացրել են ավտոմեքենաների շարժիչների հատվածի հովացման աշխատանքներ: