Իրավապահ մարմինների աշխատակիցները Քալիֆորնիայի Փալմդեյլ քաղաքի դպրոցում հրաձգության կասկածանքով ձերբակալել են 14-ամյա պատանուն, հաղորդում է «Գազետա»-ն` հղում անելով NBC-ին:

Լոս Անջելեսի շրջանի շերիֆի դեպարտամենտի ներկայացուցիչների կարծիքով՝ ոստիկանությունը գտել է նաեւ հրազենի մեկ միավոր:

Հրաձգության ժամանակ մեկ մարդ վիրավորվել է՝ ստանալով հրազենային վնասվածք: Նա հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է կայուն:

Դեպքի մանրամասները չեն հաղորդվում: