Ներքին Հեբրիդյան կղզիներ արշիպելագում գտնվող Ալվա շոտլանդիական կղզու հինգ բնակիչները պայմանագիր են կնքել կղզին վեցերորդ բնակչից գնելու մասին: Այս մասին հայտնում է BBC- ն:
Սեփականության իրավունքի փոխանցումը տեղի կունենա հունիսի 21-ին:
Հայտնի է, որ կղզին մոտ մեկ տարի առաջ վաճառքի էր հանվել նախկին սեփականատեր Ջեյմի Հովարդի կողմից: Ալվայի բնակիչներին միջոցները հավաքելու հարցում օգնել են տեղական հիմնադրամները եւ կազմակերպությունները, ինչպես նաեւ Շոտլանդիայից եւ արտերկրից մասնավոր անձինք:
Գնման հիմնական նպատակը դրա հետագա վերաբենակեցումն է, ինչպես նաեւ սոցիալական եւ տնտեսական զարգացումը: Ներկայումս այնտեղ ընդամենը 6 մարդ է ապրում:




























