ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում գագաթնաժողովի ժամանակ համատեղ հայտարարություն կկատարեն Կորեական պատերազմի ավարտի մասին: Այս մասին հայտնում է ճապոնական Nikkei պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Այս կապակցությամբ սպասվում է, որ բանակցություններին կմասնակցեն նաեւ Հարավային Կորեայի եւ Չինաստանի առաջնորդները:
Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ 1950-1953 թվականների պատերազմից հետո հաշտություն է կնքվել, պաշտոնապես հակամարտությունը մինչ օրս չի դադարել: Կիմ Չեն Ընը եւ Մուն Չժե Ինը ապրիլին տեղի ունեցած հանդիպման արդյունքներով հայտարարել են, որ երկրների միջեւ խաղաղ համաձայնագիրը կստորագրվի այս տարի:
Պարբերականի տեղեկություններով՝ բացի այս, ԱՄՆ-ն հույս ունի համաձայնության հասնել 2020 թվականին Հյուսիսային Կորեայի լիակատար ապամիջուկայնացման շուրջ: Թրամփն այս կերպ ցանկանում է հյուսիսկորեական խնդիրը լուծել մինչեւ իր նախագահական ժամկետի ավարտը:
ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրում:





























