Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է 2003 թվականին HSBC բանկի եւ հրեական սինագոգի պայթյուների մեջ կասկածվողներին, տեղեկացնում է թուրքական Zaman թերթը:

Ստացված տեղեկությունների համաձայն, Ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը եւ Հետախուզության վարչությունը երկար ժամանակ հետեւում էին ձերբակալված անդամներին։

Հատուկ նշանակության ջոկատների աջակցությամբ սեպտեմբերի 13-ին Ստամբուլի տարբեր հասցեներից բերման են ենթարկվել «Ալ ղայդա» ահաբեկչական կազմակերպության 6 անդամ, որոնք մեղադրվում են 2003թ-ին Ստամբուլի HSBC բանկի եւ հրեական սինագոգի պայթյունները կազմակերպելու մեջ։