ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար:

ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. 

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Ատոմ Ջանջուղազյանին նշանակել ֆինանսների նախարար:

Կենսագրական տվյալներ

Ատոմ Ջանջուղազյանը ծնվել է 1971 թվականին, Երեւանում: (

Կրթություն

1987-1992 թթ. - սովորել եւ ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1993-1995 թթ. - սովորել եւ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտական դպրոցի մագիստրատուրան։

1995-1997 թթ. - սովորել եւ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտուրան։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։ Մեկ մենագրության, մի շարք հոդվածների եւ զեկույցների հեղինակ։

Աշխատանքային գործունեությունը

1991-1992 թթ. - աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման եւ կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես տեխնիկ։

1992-1993 թթ. - աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման եւ կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ինժեներ-ծրագրավորող։

1993-1995 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինֆորմացիոն համակարգերի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։ Նախագծել ու մշակել է կապիտալ շինարարության եւ սեփականաշնորհման օբյեկտների, ձեռնարկատիրական գործունեության, արտահանման համար տրամադրվող լիցենզիաների, ինչպես նաեւ մի շարք այլ խնդիրների հետ կապված գործառույթների կանոնակարգման նպատակով տվյալների բազաների կառավարման ավտոմատացված համակարգերի առանձին ենթահամակարգեր։

1995-1996 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ։

1996 թ. - ՀՀ ֆինանսների նախարարության դրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի դրամարկղային կառավարման բաժնի պետ։

1996-1999 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահության վարչության պետ։

1999 թ. - ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ։

1999 թ. հուլիսի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։

2000 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ՝ ազատվելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից։

2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից:

Մանկավարժական գործունեությունը

1993-1995 թթ. - դասավանդել է Կ. Մարքսի անվան Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում:

2007-2009 թթ. - դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

2007-2010 թթ. - դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

2005 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել, իսկ 2010 թ. դեկտեմբերի 12-ին վերանշանակվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ։

Պարգեւներ

Անանիա Շիրակացու մեդալ։

ՀՀ վարչապետի շնորհակալագիր։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)[3]

Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ երկու որդի։ Տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին։