Հարավային Կորեան բողոքել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՄԿ) ԱՄՆ-ի դեմ՝ լվացքի մեքենաների եւ արեւային վահանակների ներմուծման մաքսային սակագների սահմանման հետ կապված, քանի որ այս որոշումը ԱՀԿ համաձայնագրերի խախտում է ճանաչվել, փոխանցում է Reuters- ը:

Հարավային Կորեայի առեւտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ վեճերի կարգավորման գործընթացը սկսելու նպատակով խնդրանք է հղել՝ ԱՄՆ-ի հետ երկկողմ խորհրդակցությունների անցկացման համար:

Ապրիլին՝ հարավկորեական ապրանքների ներկրման համար մաքսատուրքերի ներդրումից հետո, Հարավային Կորեան հայտարարել էր  480 միլիոն դոլարի  ամերիկյան արտադրանքի ներկրման համար մաքսային արտոնությունները դադարեցնելու մտադրության մասին:

Նախարարությունը հայտնել էր, որ մտադիր է պատասխան քայլեր ձեռնարկել երկրի հիմնական առեւտրային գործընկերների կողմից հարավկորեական ընկերությունների դեմ ընդունված ներմուծման անարդար սահմանափակումների դեմ: