ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ:

Այսօր՝ մայիսի 15-ին, խորհրդարանում NEWS.am-ի հարցին, թե իշխանափոխությունից հետո ինչու հրաժարականի դիմում չի ներկայացնում, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես դրա համար հիմքեր չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը այսօր Ազգային ժողովում ներկայացնում է 2017թ.-ի տարեկան հաշվետվությունը: