Չինաստանը մեղադրում է Եվրամիությանը «ջունգլիների օրենքներին» վերադառնալու ռիսկերի համար՝ պնդելով, որ ապշած է ԵՄ-ի կողմից Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների նկատմամբ արհամարհանքի դրսեւորմամբ, փոխանցում է Reuters-ը:

Պեկինի հայտարարությունը արվել է խոշոր առեւտրային տարաձայնությունների ֆոնին: Պեկինը փորձում է ստիպել ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը Չինաստանին դիտարկել որպես ցանկացած այլ «շուկայական տնտեսություն», այլ ոչ թե հայտարարել, որ այն մեծ ծավալներով եւ անարդար կերպով սուբսիդավորում է իր արտահանումը:

Եվրամիության փաստարկն առ այն, որ Չինաստանը խեղաթյուրել է իր շուկաները, կարելի է վերագրել նաեւ ԵՄ 28 երկրների ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականությանը կամ ԱՄՆ-ում եգիպտացորենի գներին, նշվում է Չինաստանի հայտարարության մեջ: