Այսօր Ազգային ժողովում «մարտի 1-ի» հանձնաժողովի զեկույցի քննրկումը կիսատ մնաց, քանի որ ավարտվեց ԱԺ նիստը: Այն կշարունակվի վաղն առավոտյան:
Զեկույցը ներկայացնող հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ուղղակի փախավ լրագրողներից, որոնք հավաքվել էին մուտքի մոտ եւ սպասում էին նրա դուրս գալուն: Այն լրագրողներին, ովքեր հասցրեցին մոտենալ Նիկոյանին, նա շատ կոպիտ պատասխանեց եւ շտապ հեռացավ:



















