Մեծ Բրիտանիան «Թուրքիայի իսկական բարեկամն է»: Այս մասին Լոնդոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Միեւնույն ժամանակ նա Էրդողանին կոչ է արել պաշտպանել ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները, հաղորդում է AP-ն:
Նրա խոսքով՝ կարեւոր է, որ հանուն ժողովրդավարության պաշտպանության, որը անհաջող հեղաշրջման փորձից հետո մեծ ճնշման, «Սիրիայի հետ սահմանին անկայունության եւ քրդական ահաբեկչության» հետ է բախվում, Թուրքիան բաց չթողնի «այն արժեքները, որոնք փորձում է պաշտպանել»:
Նշենք, որ Մեյի եւ Էրդողանի հանդիպումը տեղի է ունենում իրավապաշտպան կազմակերպությունների եւ քրդական ակտիվիստների կողմից բողոքի ակցիաների ֆոնի վրա:



























