Սաուդյան Արաբիան եւ Ծոցի համագործակցության խորհրդի մյուս անդամներ լիբանանյան «Հեզբոլլահ»-ի 10 առաջնորդներին ներառել են ահաբեկիչների ցուցակում, նրանց թվում՝ Սայիդ Հասան Նասրալին եւ նրա տեղակալ Նաիմ Քասեմին, հայտնում է Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությունը:
Պարսից ծոցի պետությունները նաեւ ահաբեկիչների ցուցակում են ներառել շարժման 4 ստորաբաժանում եւ հրամայել են սառեցնել ֆիզիկական անձանց ակտիվներն ու բանկային հաշիվները։
Այս քայլը հետեւել է ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշմանը «Հեզբոլլահ»-ի ղեկավարության դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մասին։





























