Ընդունվել է լայնածավալ մշակութային ծրագիր ԱՊՀ երկրների համար մինչեւ 2015 թվականը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հղում անելով ԱՊՀ գործադիր կոմիտեի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին: Ընդամենը նախատեսված է 140 միջոցառում:

Օրինակ, Հայաստանում կանցկացվի «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, իսկ Ադրբեջանում` Ուսանողական ֆիլմերի միջազգային փառատոնը եւ Ջազային միջազգային փառատոնը: Բելառուսիայում կանցկացվի «Տերեւաթափ» միջազագային կինոփառատոնը եւ Թատերական միջազգային փառատոնը: Ղազախստանում կանցկացվի «Օպերալիա» միջազգային փառատոնը, իսկ Ղրղզստանում` «Օյմո» միջազգային ազգագրական փառատոնը, իսկ Մոլդովայում` Ե. Կոկի անվան երիտասարդ կատարողների միջազգային փառատոնը: Մեծ ճանաչում է ստացել Ռուսաստանում անցկացվող ԱՊՀ եւ Բալթյան երկրների ազգային ստեղծագործությունների փառատոնը:  Տաջիքստանում կանցկացվի «Նովրուզ» թատերական միջազգային փառատոնը, իսկ Ուկրայինայում կանցկացվի Մանկական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը եւ Երաժշտական միջազգային փառատոնը:

Ս. Լեբեդեւն առանձնացրել է եւս մեկ հետաքրքիր ծրագիր, որն առաջարկել է ռուսական կողմն անցած տարի: Դա «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները» ծրագիրն է, որը կոչված է մշակութային փոխանակմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու զբոսաշրջության զարգացմանը: