«Փառապանծ ազատամարտիկներ» կազմակերպության նախագահ, Ռազմական ոստիկանության Էջմիածնի կայազորի նախկին պետ «Ժարիտ Գրիշ» մականունով հայտնի Գրիշա Սարգսյանը, որին ՌՈ նախկին պետ Վովա Գասպարյանը խայտառակ պատմությունից հետո հեռացրել էր աշխատանքից, երկու օր առաջ իր մերձավոր շրջապատում հայտարարել է, թե հունվարի 20-ին ինքը նոր աշխատանք է ստանալու, որն ամենեւին չի զիջելու նախկին պաշտոնը։
Ավելին, ասել է, որ այս երկրում չկա որեւէ մեկը, ով իրեն որեւէ բան խոստանա ու չանի։ «Ես եմ հասել նրան, որ Միքայելյան Սասունի սիրտը վատանա։ Ես եմ հասել նրան, որ գեներալ Մանվելն իրա որջից դուրս չգա մարտի 1-ին։ Էդ ամենն իմ շնորհիվ ա եղել»,-իր կազմակերպության գրասենյակում հայտարարել է «Ժարիտ Գրիշը»,-կարդում ենք «Ժամանակ» թերթում։





























