Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մակեեւկա քաղաքում հունվարի 20-ի առավոտյան երկու պայթյուն է որոտացել «Գոլդեն Պլազա» առեւտրի տան եւ «Մակեեւուգոլ» ձեռնարկության տարածքում: Զոհեր եւ տուժածներ չկան:

Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Վասիլի Ֆարիննիկը հայտարարել է, որ չարագործները գումար են պահանջում՝ սպառնալով նոր պայթյուններ կազմակերպել:

Շինություններից մեկի պատին գրություն են գտել, որտեղ նշված է պահանջի մասին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ժամը 17-ին (Երեւանի ժամանակով 19-ին) հինգ տեղում պայթյուն կլինի»,- լրագրողներին ասել է Ֆարիննիկը:

Նա նաեւ նշել է, թե գրության մեջ նշված չէր, թե ումից եւ ինչու են գումար ուզում: Փոխնախարարը չի նշել գումարի չափը, բայց ասել է, որ դա մեծ գումար է: