Netflix ընկերությունը պայմանագիր է կնքել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի եւ նրա տիկնոջ՝ Միշելի հետ: Ամուսիններն ընկերության համար ֆիլմերի եւ սերիալների պրոդյուսերությամբ կզբաղվեն, գրում է Reuters-ը:

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը հաղորդել է, որ Օբաման հրաշալի դիրք ունի՝ իրենց համայնքների վրա ազդող մարդկանց պատմությունները բացահայտելու եւ լուսաբանելու համար:

Բարաք Օբաման վերջերս Netflix-ում որպես հյուր մասնակցել է նաեւ Դեւիդ Լեթերմանի շոուին: