Instagram-ում «անտեսել» (mute՝ անգլերեն տարբերակում) կոճակ է հայտնվել, որը թույլ կտա թաքցնել  կոնկրետ օգտատերերի գրառումներն ու պատմությունները՝ առանց նրանց բաժանորդագրումից հրաժարվելու, հաղորդում է Meduza-ն:

Նոր գործառույթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է  օգտատիրոջ էջում կամ նրա լուսանկարի վերեւի աջ անկյունի նշանին սեղմել:

Ռեժիմի ակտիվացումից հետո օգտատերը կշարունակի ծանուցումներ ստանալ, եթե իր կողմից անտեսված էջի նկարներում կամ գրառումներում հիշատակվի իր մասին: