Կալիֆորնիայի նոր նահանգապետ Ջերրի Բրաունը հունվարի 20-ին նահանգում արտակարգ ֆինանսական դրություն է հայտարարել: Նա խորհրդարանին 45 օր է տվել, որպեսզի հաստատի բյուջետային դեֆիցիտի վերացմանն ուղղված միջոցառումները: Այդ դեֆիցիտը հասնում է աստղբաշխական չափերի, կազմելով 25,4 մլրդ դոլար:

Բրաունն, ըստ էության, երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը, որը կիրառել էր նախորդ նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը:

Կալիֆորնիայի օրենսդիրները նախորդ տարի հրաժարվել էին քվեարկության դնել տնտեսական խիստ միջոցառումները եւ նախընտրել էին սպասել նոր նահանգապետին: