ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը սեպտեմբերի 16-ին մտահոգություն է հայտնել թուրքական «Dogan Media Group» ընկերությանը ներկայացված աննախադեպ՝ 2,5 միլիարդ դոլար տուգանքի կապակցությամբ: չորեքշաբթի օրը իր մտահոգությունն է արտահայտել Թուրքիայում -ին ներկայացված «աննախադեպ» տուգանքի առթիվ:

«ԵԱՀԿ-ի սկզբունքները ենթադրում են, որ կառավարությունները պետք է մամուլի բազմակարծության համար անհրաժեշտ պայմաններ ապահովեն եւ հանդուրժողականություն հանդես բերեն երկրի օրենսդրական ակտերը մամուլի հանդեպ կիրառելիս` հատկապես երբ դա վերաբերում է քննադատական ելույթներ հրապարակող մամուլին»,- ասել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով Միկլոշ Հարաշտին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին հղած նամակում եւ հավելել. «Ես խնդրում եմ պաշտոնյաներին այնպիսի գործելակերպ որդեգրել, որ լրատվության միջոցներին ներկայացված տուգանքները խելամիտ լինեն, եւ գումարի չափը չվտանգի լրատվության միջոցի կենսունակությունը»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Թուրքիայի իշխանությունները 2,5 միլիարդ դոլար տուգանք էին ներկայացրել «Dogan Media Group»-ին՝ հարկային խախտումների համար, թեեւ ընկերությունը հերքոեւմ է մեղադրանքները՝ նշելով, որ այդկերպ իշխանությունը նպատակ է հետապնդում լռեցնել ընդդիմադիր լրատվամիջոցը: