Լոնդոնում ոստիկանությունը հաքերից 667 հազար դոլար արժողությամբ բիթքոին է առգրավել: Կիբերհանցավորության վարչության աշխատակիցները բռնագրավել են բիթքոինները26-ամյա Գրանտ Ուեթից, որը 100 ընկերությունների վրա կիբեր հարձակման համար դատապարտվել էր գրեթե 11 տարվա ազատազրկման, հաղորդում է AP-ն:
Լոնդոնի ոստիկանությունը 17 խոշոր ընկերությունների վրա հարձակումների ապացույցներ է գտել, այդ թվում Sainsbury's-ի, Asda-ի: Աշխատակիցները վերականգնել են նաեւ հիշողության քարտը, որը մոտ 78 մլն անուն եւ գաղտնաբառ էր պարունակում:




























