Ծագումով Մալիից տղամարդը Փարիզում երեխային փրկել է պատուհանից վայր ընկնելուց, հայտնում է BFMTV-ն:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Չորսամյա երեխան կախվել էր պատշգամբից եւ ամեն պահի կարող էր ընկնել: Ականատես Մամուդու Հասաման հաշված վայրկյանների ընթացքում մագլցել է շենքի 5-րդ հարկ եւ փոքրիկին փրկել:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կընդունի Հասամային, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատին: Հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի՝ տեղական ժամանակով առավոտյան 09.50-ին:

«Այդ խիզախ եւ քաջ տղամարդը երեխային փրկել է իր կյանքը վտանգելով»,- Twitter-ում նշել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Երբ նրան հայտնի է դարձել փրկարարի անձը եւ ծագումը, Իդալգոն հավելել է, որ «Փարիզը նրան կաջակցի Ֆրանսիայում հիմնավորվելու հարցում»: