Մայիսին Բանգլադեշի ոստիկանությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառման դեմ պայքարի շրջանակներում կալանավորել է ավելի քան 7000 մարդու, եւս 86-ը սպանվել է, հաղորդում է Reuters-ը:

Վարչապետ Շեյխ Հասինան մայիսի սկզբին հավանություն էր տվել թմրանյութերի դեմ պայքարին: Թմրամիջոցներից, մասնավորապես, մետաֆետամին է մատակարարվում՝ Բանգլադեշից եւ Մյանմարից:

«Վերջերս թմրամիջոցների առեւտուրն աճ է արձանագրել եւ այդ կապակցությամբ անհրաժեշտ է գործել», - լրագրողներին ասել է ավագ ոստիկան Դեվդաս Բխատտաչարյա` հավելելով, որ արշավը կշարունակվի մինչեւ «թմրադեղերի վաճառքի ամբողջական վերացումը»: Նա նշել է, որ թմրանյութերի վաճառքի մեջ կասկածվող 86 մարդ ոստիկանների կողմից հրաձգության ժամանակ սպանվել է: