Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր բողոքի ակցիայի ընթացքում խելամտորեն խուսափում էր  արտաքին քաղաքական խնդիրներից: Մինչդեռ երբ նրա կառավարությունը կսկսի գործել, դա ավելի բարդ կլինի: Այս կարծիքին է վերլուծաբան Լոուրենս Բրոերսը:

Ըստ Chatham House-ի վերլուծաբան Լոուրենս Բրոերսի Փաշինյանի առջեւ մի շարք կարճաժամկետ խնդիրներ են դրված: Ազգային անվտանգությունն ավանդաբար դիտարկվում է որպես Հայաստանի լիբերալ ընդդիմության աքիլլեսյան գարշապար: Սրանով է բացատրվում է վարչապետի պաշտոնում Ղարաբաղ նրա այցի առաջնահերթությունը:

Բաքուն ամենայն հավանականությամբ կցանկանա արագ առաջ գնալ գործընթացում, հնարավոր է, բանակցությունների համար դիրքորոշումը վերանայելու համար, մինչեւ Փաշինյանի թիմը կվերահսկի իրավիճակը, կարծում է նա:  

 «Ներկայիս խաղաղ առաջարկը, որը հայտնի է որպես Մադրիդյան սկզբունքներ, արդեն բազմիցս թարմացվել է», - հիշեցնում է Բրոերսը:

Հայաստանի թավշյա հեղափոխությունը նաեւ Ադրբեջանին հանեց հարմարավետության գոտուց, քանի որ առաջին անգամ 20 տարվա մեջ Հայաստանում կա ղեկավար, որը ծագումով Ղարաբացից չէ: Հայաստանի մասին գաղափարը, որը կառավարվում էր Ղարաբաղից կոշտ կուսակցության կողմից, երկու տասնամյակ Ադրբեջանի վերլուծության հիմնական գաղափարն էր:

Բրոերսն ընդգծում է, որ Փաշինյանի առանցքային  երկարաժամկետ մարտահրավերը Հայաստանի երկու տարբեր տեսլականների համաձայնեցումն է, որոնք անկախությունից հետո մրցակցում էին իրար հետ: Առաջինը, նրա խոսքով, զիջումների ընդունակ Հայաստանն է, որը պատրաստ է ինտեգրվել աշխարհին եւ պատրաստ է կատարել  «ավելի վաղ տված ժողովրդավարական խոոստումը», երկրոդը «մեծ Հայաստանն» է, որը ծնվել է ղարաբաղյան շարժումից եւ «ընգրկում է ոչ միայն Ղարաբաղը, այլեւ 1992-94 թվականների տարածքները»:

 «Զիջող եւ ուժեղ Հայաստանների միջեւ հակասությունների կարգավորման ճանապարհին քայլերից մեկը կլինի այն, որ հայեր-ղարաբաղցիները Մինսկի խմբի բանակցություններում կներկայացնեն իրենց դիրքորոշումը»,- գրում է վերլուծաբանը: