Աֆղանստանի հարավ-արեւելքում անհայտ զինված անձինք 4 մարդու են սպանել մզկիթում աղոթելու ժամանակ, հայտնում է 1TV-ն՝ վկայակոչելով տեղական պաշտոնյաներին:
Միջադեպը տեղի է ունեցել Հոսթ նահանգի կենտրոնական հատվածի մզկիթներից մեկում: Հարձակման հետեւանքով վիրավորվել է 3 մարդ: Միջադեպի մանրամասները չեն հստակեցվում:





























