Թուրքիան կասեցրել է Հունաստանի հետ միգրանտների հետընդունման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն մի քանի օր անց այն բանից հետո, երբ Հունաստանը բանտից ազատ արձակեց չորս թուրք զինվորներին, որոնք  2016 թվականի հեղաշրջման փորձից հետո փախել էին Թուրքիայից, հաղորդում է Hurriyet-ը: Չավուշօղլուն այս քայլն «անընդունելի» է անվանել:

Շաբաթվա սկզբում չորս զինվորներն ազատ էին արձակվել, երբ սպառվել էր նրանց կալանքը երկարաձգելու միջնորդության  ժամկետը: Ապաստանի տրամադրման նրանց դիմումի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել: Նշենք, որ Անկարան ձգտում էր նրանց արտահանձնմանը հասնել, պնդելով, որ նրանք  մասնակցել են հեղաշրջման փորձին: