Եգիպտոսի իշխանությունները փակել են երկրում գործող բոլոր դպրոցներն ու համալսարանները մինչև հոկտեմբեր` պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնելու համար: Եգիպտոսի ղեկավարությունը զգուշանում է H1N1 գրիպի վիրուսի տարածման համար:

Ներկայումս Եգիպտոսում կան «խոզի գրիպ»-ով հիվանդ մոտ 900 քաղաքացիներ: Երկու հոգի արդեն մահացել են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, «խոզի գրիպ»-ով վարակվածների թիվը ներկայումս կազմում է 286 364 մարդ, որոնցից 3 724 մահացել են: