Գազատարի պայթյունը տեղի է ունեցել Չինաստանի հարավարեւմտյան Գույչժոու նահանգում, ինչի հետեւանքով, ըստ տարբեր աղբյուրների, 9-ից 24 մարդ է տուժել, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները:

Սինհուա գործակալության հաղորդմամբ՝ կիրակի օրը ժամը 11.20-ի սահմաններում Ցինլուն գավառի Սանհե գյուղի PetroChina գազատարի վրա գազի արտահոսք է տեղի ունեցել, ինչը հանգեցրել է պայթյունի եւ հրդեհի: Պայթյունից հետո գազատարն ավտոմատ կերպով փակվել է, իսկ հրդեհը հաջողվել է մարել միայն երկուշաբթի գիշերը՝ 2.30-ին: Միջադեպի հետեւանքով լուրջ վնասվածքներ է ստացել 9 մարդ, սակայն որոնողափրկարարական աշխատանքները  դեռ շարունակվում են: Միեւնույն ժամանակ, ThePaper.cn-ն հաղորդում է, որ պայթյունի հետեւանքով առնվազն 24 մարդ է վիրավորվել, նրանցից երեքը գտնվում է ծանր վիճակում, հինգը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: