«ԱՄՆ չի խոչընդոտի, եթե Իսրայելը որոշի հարվածներ հասցնել Իրանին»: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը։ եւ հնարավոր որոշումն անվանել է Իսրայելի « անձեռնմխելի իրավունքը»:

Փոխնախագահ Ջո Բայդենը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է՝ "Եթե Իսրայելի իշխանությունը գտնում է, որ Իրանի միջուկային ծրագիրը կանխելու համար անհրաժեշտ է ռազմական հարձակում, ապա ԱՄՆ «չի կարող ինքնիշխան պետությանը ցուցումներ տալ: Իսրայելն ինքը պետք է որոշի՝ ինչպես իրեն պահի Իրանի կամ մեկ այլ պետության հետ»։

Սակայն Իսրայելի վրա ազդելու չկարողանալոի ԱՄՆ-ի այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Իրանի վրա հարձակվելու համար Իսրայելի օդուժը պետք է թռչի կամ Թուրքիայի (վերջինս Նատոյի անդամ է), կամ Իրաքի օդային տարածքով, որը եւս վերահսկում է Միացյալ Նահանգները: Այսինքն առանց ԱՄՆ-ի նախնական համաձայնության՝ Իսրայելի կողմից օդային հարվածը քիչ հավանական է:

Ամերիկայի ռազմական փորձագետները փաստում են, որ նույնիսկ ամենահաջող օդային հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին, չի ստիպի վերջիններիս՝ հրաժարվել իրենց ծրագրերից։ Առավելագույն արդյունքը պետության առաջընթացը ընդամենը մի քանի տարով հետ գցելը կլինի։

Ավելի վաղ ԱՄՆ-ի Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Մայք Մալենը CBS-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Իրանին ուղղված հարվածը ապակայունացնող կլինի եւ տարածաջրջանի համար անկանխատեսելի հետեւանքներ կունենա։

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Իսրայելի իշխանությունը Իրանի միջուկային ծրագրի դեմ պայքարում շեշտը դրել էր հատկապես դիվանագիտական քայլերի վրա՝ ռազմականը թողնելով միայն ծայրահեղ վիճակի համար։

Դատելով հայտարարվածից՝ Օբամայի կառավարությունը կանաչ լույս է վառել խնդրի ռազմական լուծման առջեւ, եւ սա չնայած այն ամենին, որ ԱՄՆ-ը նոր նախագահը փորձում էր մտերմանալ Իրանի հետ՝ որպիսի համոզի նրան հրաժարվել միջուկային ծրագրից։

Իսրայելն Իրանին համարում է իր անվտանգության ամեամեծ խաթարիչը։ Պատճառը Ահմադինեջադն է և Իսրայելի նկատմամբ նրա վարած քաղաքականությունը։ Հիշեցնենք, որ 2005 թվականին Իրանում իշխանության գալուց հետո Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց, որ կոչնչացնի Իսրայելը, իսկ հոլոքոստը Իրանի նախագահի բնորոշմամբ «առասպել» է։