Apple ընկերությունն իր արտադրանքի բաղադրիչների մատակարարներին զգուշացրել է iPhone սմարթֆոնների պահանջարկի անկման մասին, գրում է «Իզվեստիան»:

CNN-ի տվյալներով, Apple-ը մատակարարներին հաղորդել է, որ  իր սարքերի բաղադրիչների արտադրության ծավալները մոտ 20 տոկոսով նվազեցնեն:

Հեռուստաալիքը նշում է, որ սա վկայում է այն մասին, որ ընկերությունը խոստովանում է իր արտադրանքի պահանջարկի նվազեցումը: Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ավելի վաղ հայտարարել էր iOS օպերացիոն համակարգով հեռախոսների նոր թարմացման թողարկման մասին եւ շնորհակալություն էր հայտնել Apple-ին: