Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Վրաստանի ԱՊՀ կազմից դուրս գալու հետ կապված այդ երկրի քաղաքացիները այլեւս չեն կարող Ռուսաստան մտնել ՌԴ-Ադրբեջան ցամաքային ճանապարհով: «2009 թվականի օգոստոսի 18-ին Վրաստանի ԱՊՀ-ից դուրս գալուց հետո ավտոմատ կերպով այդ երկրի քաղաքացիներն զրկել է այն օտարեկրացիների շարքից, ովքեր կարող են Ռուաստան մտնել կամ դուրս գալ ռուս-ադրբեջանական անցակետերով»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատան ՌԴ շահերի սեկցիան տեղեկացնում է ռուսական վիզաներ ստացած Վրաստանի քաղաքացիներին, որ անհնար է նրանց կողմից Ռուսաստան մտնել ռուս-ադրբեջանական ցամաքային սահմանով»,- նշված է հաղորդագրության մեջ: Նաեւ շեշտվում է, որ «ռուսական կողմը չի մտցրել եւ չի մտցնելու ոչ մի հատուկ սահմանափակում»:




























