ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չինական ապրանքներ համար «բավական զգալի» մաքսատուրք սահմանել, հայտնել է վարչակազմի ներկաացուցիչը, մինչդեռ Պեկինը զգուշացրել էր, որ պատրաստ է խիստ պատասխան տալ, եթե Վաշինգթոնը միոցառումների դիմի, որոնք կմեծացնեն առեւտրի ոլորտում լարվածութունը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

50 մլրդ դոլար ընդհանուր գումարով չինական ապրանքների մաքսատուրքերի ցուցակը նախատեսված է ներկայացնել հունիսի 15-ին:

Իրավիճակին ծանոթ վարչակազմի մեկ այլ ներկայացուցչի խոսքով՝ ցուցակի մեջ կմտնեն 800 կարգի ապրանքներ, այլ ոչ 1300, ինչպես նախապես էր ծրագրած:

Թրամփն այլեւս չի համարում, որ Չինաստանի ազդեցությունը Հյուսիսային Կորեայի վրա բավարար պատճառ է առեւտրային բանակցություններում դիրքորոշման մեղմացման համար:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Սպիտակ տանը հանդիպման ժամանակ հանդես է եկել մաքսատուրքերի սահմանման դեմ, սակայն, աղբյուրի խոսքով, նրան հազիվ թե հաջողվի նախագահին տարհամոզել:

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է պատասխան տալ, եթե Թրամփը մաքսատուրքերը մտցնի: