Մանե Թանդիլյանը, ով անցած շաբաթ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել,  մասնակցում է կառավարության այսօրվա նիստին:

Հիշեցնենք, որ Թանդիլյանը հունիսի 12-ին հայտարարել էր հրաժարականի մասին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ամբողջական ներդրման հետ կապված օրենքի նախագծի շուրջ տարաձայնությունների պատճառով: