Չինաստանը լրացուցիչ 25 տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից  50 միլիարդ դոլար արժողությամբ 659 ապրանքների ներկրման համար` ի պատասխան ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների ներկրման մաքսատուրքերին:

 Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի Առեւտրի նախարարությանը:

Մասնավորապես, 34 միլիարդ դոլարի գյուղատնտեսական արտադրանքների  համար մաքսատուրքերը կվերաբերեն սոյային: Դրանք ուժի մեջ կմտնեն  հուլիսի 6-ից: Չինաստանը ԱՄՆ-ից սոյայի ամենախոշոր ներմուծողն է: Մաքսատուրքրեը կսահմանվեն մեքենաների եւ հեղուկ արտադրանքի համար:

Ըստ նախարարության՝ 16 մլրդ դոլարի չափով մաքսատուրքերի ուժ մեջ մտնելու ժամկետը ավելի ուշ կհայտարարվի: