Անտոնիո Կանովիի «Երեք գրացիա», «Ամուր եւ Պսիխեա» ու մյուս քանդակները շաբաթ ներկայացվել են ամստերդամյան Էրմիտաժի ցուցահանդեսում։ «Դասական գեղեցկուհիները, Արվեստի գործիչները, Իտալիան ու 18-րդ դարի գեղագիտական հայացքները» խորագրով ցուցահանդեսը նվիրված է նոեկլասիցիզմին ու բաց է մնալու մինչեւ 2019-ի հունվարի 13-ը։
Պետական էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին պատմել է, որ ցուցահանդեսի կենտրոնական տարրն է Անտոնիո Կանովիի «Երեք գրացիաներ» քանդակը։ Այն գրեթե երբեք դուրս չի բերվել պիտերյան Էրմիտաժից, սակայն այս անգամ որոշել են բացառություն անել։ «Մեզ արդեն զանգահարում են Եվրոպայի բոլոր երկրներից ու հարցնում՝ իրոք քանդակը ցուցադրված է Ամստերդամում»,- նշում է նա։ «Մարդիկ պատրաստ են հեռվից Ամստերդամ մեկնել, որպեսզի տեսնեն այն»։
Իսկ ընդհանուր առմամբ ցուցահանդեսում ներկայացված է Կանովիի ՝ Պետական Էրմիտաժի տրամադրության տակ գտնվող 14 աշխատանքներից ութը։ «Կանովիի լավագույն հավաքածուն մեզ մոտ է,- շեշտել է Պիոտրովսկին,- Մենք երբեք դրանք դուրս չենք տարել, բայց հիմա հատուկ դեպք է, սա մեր տարածքն է, Էրմիտաժ-Ամստերդամ, ու պետք է եվրոպական արժեքների մանիֆեստ։ Քանի որ հին մշակույթն է եվրոպական մշակույթի հիմքում։ Ու այդ մասին երբեմն պետք է հիշեցնել»։





























