«Ժառանգություն» կուսակցությունը այդ կրկեսին չի մասնակցելու",- հայտարարել է"Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին` արդյո՞ք, իրենց կուսակցությունը մասնակցելու է սեպտեմբերի 17-ին Սերժ Սարգսյանի եւ քաղաքական կուսակցությունների ղեկավարների` հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին նվիրված հավաքին:
«Ես այդպիսի մարդ (նկատի ունի Սերժ Սարգսյանին) չեմ ճանաչում, չեմ ճանաչում նաեւ այդ կուսակցություններին»,- նշել է Փոստանջյանը:
Իր հերթին «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Անահիտ Բախշյանը NEWS.am-ին էլ հայտնել է, որ իրենց որոշումը պայմանավորված է ՀՀ արտգոծնախարար Էդվարդ Նալբանդյանի` սեպտեմբերի 16-ին Աժ-ում արած այն հայտարարությամբ, ըստ որի` նախաստորագրված արձանագրություննեում հնարավոր չէ փոփոխություններ կատարել:




























