Դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ռոտացիան մշտական բնույթ է կրում: Այս մասին հունիսի 18-ին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Պատասխանելով այն հարցին, թե դեսպանների կազմում արդյոք փոփոխություններ նախատեսված են, Բալայանը նշեց, որ սա մշտական գործընթաց է՝ ռոտացիան եւ փոխարինումները: «Սակայն մինչեւ հրամանի հրապարակումը ընդունված եւ կոռեկտ չէ այդ մասին հրապարակայնորեն ասել»,- հիշեցրեց Տիգրան Բալայանը:





























