Իրանը զգուշացրել է, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հնարավոր են հարվածներ տարածաշրջանում կապի մալուխների, տվյալների մշակման կենտրոնների և արհեստական բանականության օբյեկտների վրա։
Իրանի Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի անդամ Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ նոր պատերազմի դեպքում վտանգի տակ կհայտնվի տարածաշրջանային թվային ենթակառուցվածքը։
«Եթե պատերազմը կրկին բռնկվի, տարածաշրջանում շատ մալուխներ, տվյալների կենտրոններ, արհեստական բանականության օբյեկտներ և այլ հարթակներ կոչնչացվեն», — զգուշացրել է Ռեզային։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն թանկարժեք ակտիվներ ունի Արաբական Միացյալ Էմիրություններում և Հորմուզի նեղուցի շրջանում, որոնք Իրանն առայժմ չի ներառել իր թիրախների ցանկում։





























